Posted in Պատ․

Պատ․

Թեմա՝ Հին Հայաստանի բանակը և տնտեսությունը։/ դասագիրք էջ 135-139/

Հին Հայաստանի բնակչությունը և քաղաքները։ / դասագիրք էջ 143-147/

Կատարե՛ք առաջադրանքները։

  1.  Վանի թագավորության զորքը ինչքա՞ն էր և ի՞նչ զորատեսակներից էր կազմված։
    • Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 859-843 թվականներին։ 
  2.  Ի՞նչ փաստաթուղթ էր «Զորանամակը»։
    • Զորանամակ, Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ 
  3. Ի՞նչ ճյուղերից էր բաղկացած Հին Հայաստանի գյուղատնտեսությունը։
    • Հայաստանի գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է։ 1998-2002 թվականներին ագրոարդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 35%, որից 23-26%-ը կազմում է գյուղատնտեսությունը։
  4. Թվարկե՛ք այն արհեստները, որոնցով զբաղվում էին հայերը։
    •  Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման նախադրյալները:
    •    IX դարի կեսերին հայոց թագավորության վերականգնման համար նպաստավոր իրավիճակ էր ստեղծվել։ 
  5. Ի՞նչ նշանակություն ուներ ներքին ու արտաքին առևտուրը Հին Հայաստանում։
    • Լայն իմաստով առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ 
  6.  Ի՞նչ նշանավոր քաղաքներ գիտեք։ 
    • Բյուզանդիայի տիրապետության ժամանակ Կիլիկիայի խոշորագույն քաղաքները և վարչական կենտրոնները Տարսոնը և Անարզաբան էին, որոնց ծագումը հասնում էր մինչև հեթիթների կայսրության գրեթե նախապատմական ժամանակաշրջանը:
Posted in Պատ․

Պատրասվե՛ք դասին՝ Տրդատ 3-րդի գահակալությունը։ և Պետական կառավարման համակարգը։

Կատարե՛լ առաջադրանքները՝

1․ Տրդատ 3-րդը ե՞րբ դարձավ Հայոց թագավոր, և ինչո՞ւ բանտարկեց Գրիգոր Պարթևին։

Տրդատ Գ Մեծ, Մեծ Հայքի Արշակունի թագավոր 278 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու որդին։

2․ Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը։

Կնքվել է Հովիանոսի և Պարսկաստանի արքայից արքա Շապուհ Բ Սասանյանի միջև: Պայամանագիրը ավարտվեց 359-363 թթ. Հռոմեա-պարսկական պատերազմը։ Հռոմը Պարսկաստանին է զիջում Մեծ Հայքի թագավորության հարավարևմտյան նահանգներից՝ Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը և Ռեմիենեն:

3․ Հայկական արքունիքը ի՞նչ գործակալություններից էր կազմված։

շակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։

4․ Ի՞նչ գործառույթներ ունեին այդ գործակալությունները։

Հայոց թագավորը երկիրը կառավարել է գործակալությունների միջոցով, որոնց կառավարիչը, վարչապետը կամ տնօրենը կոչվել է գործակալ։ 

Posted in Պատ․

Թեմա՝ Մեծ Հայքի թագավորությունը 1-3-րդ դարերում։ Ժամանակ անիշխանության 

Առաջադրանք՝ 

  1. Արշակունիների իշխանությունը ու՞մ օրոք դարձավ ժառանգական, գրե՛ք դրա նշանակությունը։
    • Արշակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ 
  2. Ներկայացնել 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։
    • Թագավորության հիմնադիրը Արտաշիր I Պապականն էր 226-239/241, որը 211/212 թվականին նվաճել է Պարսքը, ապա հարևան տարածքները։ 
  3. Ովքե՞ր էին Տրդատ արքայազնը և Գրիգոր Պարթևը։
    • Գրիգոր Լուսավորիչ (252 կամ մոտ 239, Հայաստան – 329 կամ ոչ ուշ քան 326), եկեղեցական, քաղաքական գործիչ, Հայոց եպիսկոպոսապետ՝ 302 թվականից, Հայոց արքա Խոսրով Բ-ին սպանած ազգությամբ պարթև Անակ Պարթևի որդի։
  4. Պարսից մոգերը ի՞նչ քաղաքականություն էին իրականացնում Մեծ Հայքում։
    • Մոգերի երկրպագություն, Ավետարանական կարճ պատմությունը այն մասին, որ Մոգերը գալիս են Արևելքից, որ երկրպագեն մանուկ Հիսուսին և տան նվերներ։
Posted in Պատ․

Տրդատ 1-ինի գահակալումը։

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։

1․ Հայոց ո՞ր թագավորի օրոք Քրիստոնեությունը սկսվեց տարածվել Հայաստանում։

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։

2․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Վաղարշ 1-ին Արշակունին Մեծ հայքի նկատմամբ։

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը։

3․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը;

Տիգրան Մեծից, որի օրոք ստեղծվել էր Հայկական աշխարհակալություն։

4․ Ինչպե՞ս Տրդատ 1-ինը բազմեց հայոց գահին։

Տրդատ Ա, Մեծ Հայքի Արշակունի թագավոր 52 թվականից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։

Posted in Պատ․

Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-րդ օրոք։ ևԱրտաշեսյան Վերջին գահակալները։ Պատմություն

Կատարել առաջադրանքները՝

  1. Ներկայացրե՛ք Կրասոսի արշավանքը Արևելք և Արտավազդ 2-րդի դիրքորոշումը։
    • Մեծ Հայքի թագավորությանարքայից արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 թվականներին։
  2. Ի՞նչ ընթացք ունեցավ Անտոնիոսի արշավանքը։
    • Հայաստանը վերջին Արտաշեսյանների օրոք։ Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք․ ա․ 20-ից մինչև Ք․ա․ 8 թվականը։
  3. Հին հույն պատմիչ Պլուտարքոսը և Դիոն Կասիոսը ի՞նչ վկայություններ ունեն Արտավազդ 2-րդ մասին։
    • Արտավազդ 2-րդ մասին։
  4. Ինչո՞վ է նշանավորվել Արտաշես 2-րդի կառավարումը։
    •  Ք․ա․ 30թ․ Արտաշես II-ը(Ք․ա․ 30-20թթ․) իր զորքւվ վերադարձավ Պարթևստանից, ազատագրեց Հայաստանը։ 
  5. Ովքեր էին վերջին Արտաշեսյան գահակալները։
    • Տիգրան III (Ք․ա․ 20-8թթ․) Արտավազդ II-ի որդին
    • Տիգրան IV (Ք․ա․ 8-5թթ․) Տիգրան III-ի որդին
    • Արտավազդ III (Ք․ա․ 5-2 թթ․) Արտավազդ II-ի որդին
    • Տիգրան IV և Էրատո (Ք․ա․ թ- Ք․հ․ 1 թթ․) Տիգրան III-ի որդին ու դուստրը
Posted in Պատ․

Առաջադրանքներ

1․ Ե՞րբ ձևավորվեց Առաջին Եռապետությունը և ովքե՞ր էին Առաջին եռապետերը։

Եռապետություն, քաղաքական և զինվորական երեք ազդեցիկ գործիչների համատեղ իշխանություն Հին Հռոմում։ Առաջին եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 60-ին՝ Հուլիոս Կեսարի, Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի միջև կայացած համաձայնությամբ։

2․ Ո՞վ հաղթեց «Քաղաքացիական պատերազմում»։

Քաղաքացիական պատերազմ ծնող պայմանները որոշվում են երկրի ներսում և միջազգային ասպարեզում դասակարգային ուժերի տեղաբաշխմամբ, այդ պատճառով էլ կարող են զուգակցվել միջպետական պատերազմների, օտարերկրյա ինտերվենցիայի դեմ պայքարի և ազգային-ազատագրական պայքարի հետ։

3․ Ի՞նչ էր պրինցիպատը։

Պրինցիպատ, Հին Հռոմում վաղ կայսրության ժամանակաշրջանում մ․թ․ա․ 193 թ. ձևավորված միապետության յուրահատուկ ձևի պայմանական անվանումը պատմական գրականության մեջ։ Օկտավիանոս Օգոստոսը մ․թ․ա․ 29-ից մինչև 28-ին դարձել է սենատի պրինցեպս՝ ծերակուտականներից առաջինը այստեղից էլ Պրինցիպատ անվանումը։ 

4․ Ինչպե՞ս էր դրսևորվում Հռոմեական ոսկեդարը։

Հայ գրականության ոսկեդար, 405 թվականի հայ գրերի գյուտին հաջորդած ժամանակաշրջան է, որ ընդգրկել է գրեթե ողջ V դարը, այդ դարում ստեղծվեցին ժողովրդի կողմից կարևոր գրական հուշարձաններ։

5․ Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը տրոհվեց մասերի։

Հռոմեական կայսրություն Հին Հռոմի հետ-հանրապետական ժամանակաշրջան, որը բնութագրվում է միանձնյա իշխանությամբ և Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում վիթխարի տարածքներ ընդգրկող պետության հաստատմամբ։ 

Posted in Պատ․

Ուղղորդող հարցեր՝ 

1․ Ե՞րբ սկսվեցին Հայաստանում դրամներ հատվել։

Դրանց թողարկումը սկսվել էր մ.թ.ա. 183 թվականից և պայմանավորված էր ոչ միայն ներքին շուկայի զարգացմամբ, այլև քաղաքական այն նշանակությամբ, որ նվաճել էր Հայաստանի մայրաքաղաքը Կոմմոդոսի (182-192) կայսրության տարիներին։ 

2․ Ի՞նչ նշանակություն ունե՞ր դրամների հատումը Մեծ հայքի համար։

Տիգրան Մեծը դրամների վրա հաճախ պատկերված է կիսանդրու չափով, դասական արվեստի ռեալիստական ոճով, երիտասարդ դիմագծերով, Արևելքի հելլենիստական միապետների նման ածիլված երեսով, բայց գլխին այնպիսի թագով, որի նմանը չկար ժամանակակից և ոչ մի վեհապետի մոտ, ոչ Արևելքում և ոչ էլ Արևմուտքում, բացառյալ Տիգրանին ենթակա Կոմմագենեի արքայի թագը։

3․ Որտե՞ղ էին  հատվում և ի՞նչ էր պատկերված այդ դրամների վրա։

Արտաշատի քաղաքային դրամները շրջանառության մեջ էին մտնում ոչ թե Հռոմի կայսեր կամ Հայոց Արշակունի թագավորի անունից, այլ իրեն մայրաքաղաքի անվան հունատառ արձանագրությամբ։

4․ Ներկայացրե՛ք հայտնաբերված մետաղադրամների տեսքն ու պատկերագրությունը։

Արտավազդ Բ (55-34) թագավորի իշխանության տարիներին դրամների թողարկումը կատարվում էր գերազանցապես Հայաստանում։ Հետևելով անցյալում ընդունված կանոններին, դրամների մի կողմի վրա դրոշմում էին Արտավազդի դիմաքանդակը, կիսանդրու չափով, հայկական թագը գլխին, երիտասարդ դեմքով, արքայական զարդարանքներով՝ ականջին օղ, պարանոցին մանյակներ, ուսին՝ ծիրանի, իսկ հակառակ կողմին պատկերվում էր չորս ձիերով լծված երկանիվ մի մարտակաոք՝ արշավի ընթացքում։ 

5․ Ո՞ր թագավորների պատկերով են մետաղադրամներ հայտնաբերվել։

Մարտակառքը վարող կերպարանքը հավանաբար ինքը հայոց արքան էր, որին վերևից պսակ էր բերում հաղթանակի դիցուհին։ 

6․Որտեղի՞ց են հայտնաբերվել մետաղադրամները։

Մետաղադրամ, փոքր, տափակ, (սովորաբար) կլոր մետաղի կամ պլաստմասսայի կտոր է, որը հիմնականում օգտագործվում է որպես փոխանակման միջոց կամ օրինական վճարամիջոց։

7․ Ի՞նչ է գրված մետաղադրամների վրա։

Մետաղադրամը սովորաբար լինում է շրձանաձև կտրվածքով, բայց ես տեսել եմ վեցանկյան տեսանկյան տեսքով։ Ամենահին մետաղադրամը պատրաստվել է մ․ թ․ ա․ 6-րդ դարում, եղել են պարզապես արծաթե կտորներ։

Posted in Պատ․

Առաջադրանք Թեմա՝

1․ Հռոմը և Կարթագենը ինչու էին միմյանց դեմ պայքարում, և ո՞վ հաղթեց այդ պայքարում։

Ք․ ա․ III դ․ Հռոմի և կարթագենի միջև պայքար սկսվեց՝ Միջերկրական ծովի արևմտյան շրջաններին տիրելու համար։ Այն տևեց ավելի քան մեկ հարյուրամիակ՝ միչև Ք․ ա II դարի կեսերը։

2․ Ի՞նչ գիտեք Սկիպիոն Աֆրիկացու մասին։

Նա սերում էր հին պատրիկական ըտանիքից։ Ասպարեզ եկավ Հռոմի համար ծանր ժամանակներում, երբ ընթանում էր Պունիկյան երկրորդ պատերազմը։ Հաննիբալը շարունակում էր իր ավերածությունները։

3․ Ներկայացրե՛ ք Հռոմի և Սելևկյանների պայքարը։

Հռոմը սկսեց օժանդակություն ցույց տալ Եգիպտոսին ընդեմ Սելևկյան տերության: Այսպես Ք. ա. II դարի կեսին, Միջերկրական ծովի ավազանի մեծագույն մասի նկատմամբ հաստատվեց Հռոմի գեր իշխանությունը:

4․ Գրաքոս եղբայրները ի՞նչ բարեփոխումներ էին առաջարկում։

Գրաքոս եղբայրները՝ Տիբերիոսը և Գայոսը Ք. ա. 130-120-ական թվականներին հանդես եկան բարեփոխումների ծրագրով: 

5․ Ի՞նչ նմանություններ կան Տիբերիոսի հողային օրինագծի և Արտաշես 1-ինի հողային բարեփոխման միջև։

Հռոմի հեռատես գործիչները հանգեցին այն համոզման, որ անրաժեշտ են արմտական փոփոխություններ

6․ Ի՞նչ գիտեք Կոռնելիոս Սուլլայի մասին։

Հնուց ի վեր հռոմեական բանակն աշխարհազորային էր։ Հասարակ գյուղացիները նաև զինվորների էին։

7․ Ովքե՞ր էին գլադիատորները և ի՞նչ գիտեք Սպարտակի ապստամբության մասին։

Դա նպաստում էր ապստամբություններին: Հռոմեական ստրուկների ամենահզոր ապստամբությունը տեղի է ունեցել Ք. ա. 73-71 թթ.: Այն սկսեցին մի խումբ գլադիատորներ: 

Posted in Պատ․

Կատարե՛ք առաջադրանքները։ Հռոմեական քաղաք-պետությունը Ք․ա․ 5-3 -րդ դարերում։

1․ Ի՞նչ ցեղեր ու ցեղախմբեր էին ապրում Իտալիայում և ինչո՞վ էին զբաղվում։

Հնուց ի վեր Իտալիայում բնակվում էին տարբեր ցեղեր ու ցեղախմբեր: Նրանք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Հյուսիսում ապրում էին էտրուսկները Միջին Իտալիայում՝ լատինները, իսկ հարավում՝ հույները:

2․ Որտե՞ղ էր գտնվում Հռոմը և ո՞վ էր այն հիմնադրել։

Հռոմ քաղաք-պետությունը հիմնվել է Ք. ա. 753 թ. Միջին Իտալիայում Տիբրոսի գետաբերանից ոչ հեռու՝ յոթ բլուրների վրա: Համաձայն ավանդույթի՝ Հռոմի հիմնադիրը հերոս Հռոմուլոսն էր:

3․ Ներկայացրե՛ք վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը։

Հռոմում վաղ ժամանակներից դեռևս պահպանվել էին տոհմացեղային ապրելակերպը: Արյունակից ընտանիքները միավորվում էին տոհմի մեջ, որոնց ղեկավարում էր առաջնորդը, իսկ տոհմերն էլ իրենց հերթին միավորվում էին, և կազմում ցեղ:

4․ Ինչպե՞ս արտաքսվեց Տարքվինոսը և դրանից հետո Հռոմում ի՞նչ կարգեր հաստատվեցին։

Հռումի արքա Սերվիոս Տուլիոսը Ք. ա. VI դ. իրականացրեց տարածքային և վարչական: Քաղաքացիներին բաժանեց դասերի՝ ըստ նրանց տարեկան եկամուտի չափի: Այս բարենորոգումներից սկսվեց ներքին հակասություններ, և դրանից օկտվելով Տարքիվինոսը, որոշեց իշխանությունը վերցնել իր ձեռքը, և դարձավ Հռոմի վերջին արքան: Նա, իրեն վեր դասեց օրենքներից, բռնություն գործադրեց սկսեց ժողովրդին ճնշել, որի արդյունքում Հռոմի բնակչությունը Ք. ա. 510 թ. արքային արտաքսեց:

5․ Ովքե՞ր էին պատրիկները և ովքե՞ր էին պլեբեյները։

Հասարակության առաջ նրանց ներկայացնում էին հայրերը: Այդ պատճառով էլ նրանք կոչվում էին պատրիկ: Պատրիկները Հռոմի լիիրավ քաղաքացի էին: Ժամանակի ընթացքում տարբեր վայրերից հռումում վերաբնակեցվել էին բազմաթիվ մարդիկ:

6․ Ինչպե՞ս ձևավորվեց միասնական Հռոմեական ժողովուրդը:

Ք. ա. 451 թ. պլեբեյները պայքարեցին իրենց իրավունքների համար, և հասան իրենց նպատակին:

7․ Ո՞րն էր աշխարհաժողովի դերը, և ի՞նչ էր Ծերակույտը։

Քաղաքացիները քննարկում էին կարևոր հարցեր, որին մասնակցում էին պետական բոլոր պաշտոնյաները:

8․ Ի՞նչ կառուցվածք ուներ Հին Հռոմի բանակը։

Լեգեոնը բաժանվում էր հարույրակների: Դրանցից վեցը կազմում էին մեկ գումարտակ:

Posted in Պատ․

Պատմություն, ՏԻԳՐԱՆ 2-ՐԴ ՄԵԾԻ ՏԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ

1․ Տիգրան Մեծը ինչո՞ւ չգրավեց Փոքր Հայքը։

 Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը: Սակայն դա իրագործել չհաջողվեց քանի որ Ք. ա. 112թ. փոքր հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այդ ժամանակ թագավորում էր Միհրդատ VI-ը:
2․ Ե՞րբ կնքվեց հայ-պոնտական դաշինքը։ 

Հայոց Արքա Տիգրան II-ն ու Միհրդատ Պոնտացին ունենալով նույն շահերը Ք. ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրանի և Միհրդատի Դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:
3․ Տիգրան Մեծն ու Միհրդատ Եվպատորը ի՞նչ էին պայմանավորվել Կապադովկիայի վերաբերյալ։ 

Դաշնարի համաձայն՝ հայ-պոնտական զորքերը Ք. ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության կապադովկիայի տարածքը միացվեծ Պոնտոսին: Իսկ ամբողջ գույքը և գերիները անցան հայոց թագավորությանը:
4․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական պայմանագիրը։

 Ք. ա. 87թ. Տիգրան Մեծը արշավեց Պարթևստանի վրա: Նա Ջախջախեց Պարթևական զորքերը, հասավ ամառային մայրաքաղաք Էկբատան և պաշարեց այն: Պարքևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն նրա գրաված տարածքները, այլև նրան շնորհեց <<Արքայից արքա>> տիտղոսը:
5․ Տիգրան Մեծը ինչպե՞ս բազմեց Սելևկյան գահին։

 Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ հզորագույն տիրակալներից մեկը: Տիգրան Մեծի հաջորդ քայլն ուղղվեց Սելևկյան պետության դեմ: Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել՝ հրավիրելով այլ երկրի թագավորին իշխելու իրենց, նրանք միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այտեղ 17 տարի:
6․Միջերկրական ծովի ափին Տիգրան Մեծը ի՞նչ տարածքներ գրավեց։

Սելևկիայի նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նա նվաճեց Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան: Ապա հերթը հասավ Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային երկրներին: Ք. ա. 72թ. Նաբաթեայի թագավորությունը ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: