Posted in Մայրենի, Նկարչություն, Առցանց ուսուցում, Ինքնակրթություն

Շների երկիրը

Ջ. Ռոդարի

Կար- չկար մի տարօրինակ փոքրիկ երկիր կար, որ ոտից գլուխ կազմված էր իննսունինը տնից, ու ամեն տունը ճաղապատ դռնով մի պարտեզ ուներ, իսկ ճաղի ետևում՝ մի հաչող շուն:
Ֆիդոն, օրինակ, համար մեկ տան շունն էր, ու նվիրվածությամբ պահպանում էր նրա բնակիչներին՝ ջերմեռանդորեն հաչելով ամեն անգամ, երբ տեսնում էր, որ անցնում էր այն մյուս իննսունութ տներից մեկի ինչ-որ բնակիչ` տղամարդ, կին կամ երեխա:
Նույնը անում էին մյուս իննսունութ շները, որոնք հաչում էին գիշեր-ցերեկ, քանզի ճանապարհով միշտ էլ մարդիկ էին անցնում:
Մի ուրիշ օրինակ. պարոնը, որ ապրում էր համար 99 տանը, աշխատանքից տուն վերադառնալով, պետք է անցներ բոլոր մյուս իննսունութ տների առջևով, և ուրեմն, նաև իննսունութ շների առջևով, որ հաչում էին նրա վրա ճաղի այն կողմից, բացելով երախները ու հասկացնելով, թե հաճույքով իրենց ժանիքները կխրեին նրա ոտքերի մեջ: Նույնը տեղի էր ունենում մյուս տների մյուս բնակիչների հետ, ու ճանապարհին որևէ մեկը մշտապես վախեցած վիճակում էր: Հապա պատկերացրե՛ք, երբ օտարական էր հայտնվում: Այդ ժամանակ, բոլոր իննսունինն էլ հաչում էին միաբերան, իննսունինը տնային տնտեսուհիներ դուրս էին գալիս նայելու, թե ինչ էր կատարվում, հետո փութկոտորեն մտնում էին տուն, ամուր կողպում էին դուռը, արագ-արագ փակում էին շերտավարագույրները ու մնում էին լուռ ու մունջ, պատուհանների ետևում՝ մինչև որ օտարականը հեռանար:
Այդ երկրի բոլոր բնակիչները անընդհատ շների հաչոց լսելուց մի քիչ խլացել էին, ու իրար հետ խոսում էին հազվադեպ: Ասենք, երբեք էլ մի մեծ բան չէի ունեցել իրար ասելու կամ լսելու:
Հետզհետե, միշտ այդպես լուռ ու մռայլ մնալով` նրանք ետ վարժվեցին նաև խոսելուց: Ու ի վերջո, այնպես եղավ, որ տան տերերը իրենց շների նման սկսեցին հաչել :
Նրանց գուցե և թվում էր, թե իրենք խոսում էին, բայց երբ բացում էին բերանները, լսվում էր «հա՛ֆ-հա՛ֆ»-ի նման մի բան, որից մարմինդ փշաքաղվում էր:
Ու այդպես, հաչում էին շները, հաչում էին տղամարդիկ ու կանայք, երեխաներն էին հաչում, երբ խաղում էին, ու իննսունինը տները, թվում էր, դարձել էին իննսունինը շնաբներ:
Բայց գեղեցիկ էին, ապակիների ետևում մաքուր վարագույրներ էին կախված, իսկ լուսամուտների գոգերին մինչև անգամ խորդենիներ էին դրված:
Մի անգամ , այդ երկիրը եկավ Ջովանինոն, իր հանրահայտ ճանապարհրոդություններից մեկի ժամանակ:
Իննսունինը շները նրան ընդունեցին խմբակային հաչոցով: Նա մի կնոջից մի բան հարցրեց ու կինը նրան պատասխանեց հաչելով: Նա հաճոյախոսություն ասաց մի երեխայի ու որպես պատասխան լսեց ոռնոց:
-Հասկացա ,-եզրակացրեց Ջովանինոն: -Համաճարակ է:
Մտան քաղաքապետի մոտ, ու նրան ասաց .
-Ես մի հուսալի միջոց գիտեմ ձեր այս համաճարակի դեմ: Նախ, վերացրե՛ք բոլոր ճաղերը. այդպես պարտեզներն ավելի լավ կաճեն, առանց ճաղապատ ցանկապատ- երի: Երկրորդ, շներին տարե՛ք որսի, այդպես ավելի լավ կզվարճանան ու ավելի սիրալիր կդառնան: Երրորդ, կազմակերպե՛ք մի գեղեցիկ պարահանդես, ու առաջին վալսից հետո, անպայման կսովորեք նորից խոսել:
Քաղաքապետը նրան պատասխանեց.
-Հա՛ֆ, հա՛ֆ:
-Պարզ է, -ասաց Ջովանինոն,-ամենածանր հիվանդը նա է, ով կարծում է, թե ինքը միանգամայն առողջ է:
Ու գնաց:
Գիշերները, եթե լսեք , որ շատ շներ միասին հաչում են հեռվում, կարող է պատահել, որ իսկապես շներ լինեն, բայց կարող է պատահել նաև, որ լինեն այդ տարօրինակ, փոքրիկ երկրի բնակիչները:

Continue reading “Շների երկիրը”
Posted in Հորինուկներ, Մայրենի, Նկարչություն, Առցանց ուսուցում

Իմ օրենքներով երկիրը

Իմ երկրում միշտ արև է ու տաք։ Այնտեղ մարդիկ, եթե սուտ խոսեն, ապա մեկ շաբաթով կզկվեն անվճար կոնֆետից։ Եթե կռվեն՝ մեկ ամիս անվճար պաղպաղակ չեն ստանա։ Իմ երկրում բոլորը բարի են և ազնիվ։

Posted in Հորինուկներ, Մայրենի, Նկարչություն, Առցանց ուսուցում

Ջովանինոն և հավիկ – մարիկը

Անցավ ժամանակ։ Ջովանինոն որոշեց փոխվել՝ դառնալ օրինավոր քաղաքացի և վերադառնալ այն երկիրը, որտեղ ոչ մի սուր բան չկար։ Այդպես էլ արեց։

Մի ապրիլյան գեղեցիկ առավոտ Ջովանինոն այգում տեսավ կչկչան հավիկին և շատ զարմացավ։ Հավիկը սկսել էր օրեկան 100 ձու ածել։ Ջովանինոն հավիկից խնդրեց մի քանի ձու, որպեսզի դրանք ներկի կարմիր գույնով, Սուրբ Զատիկի օրվա համար։ Հավիկը չմերժեց։ Ջովանինոն երջանիկ էր։

Posted in Հորինուկներ, Մայրենի, Նկարչություն, Առցանց ուսուցում

Առակ

Մի անգամ Ալիսան բարկացած բողոքում էր, որ ամբողջ օրը ինքը դաս է սովորում, դպրոցում երկար է նստում և չափից շատ պարտականություններ է իր ուսերին կրում։ Իսկ մայրիկը ամբողջ օրը տանը նստած՝ ոչինչ չի անում։ Մայրիկը լուռ ժպտաց և ոչինչ չասեց ։

Հաջարդ օրը մայրիկը հանկարծ հիվանդացավ և ողջ օրը անցկացրեց անկողնում։ Այդ օրը Ալիսան բաց թողեց այցելությունը ցուցահանդես, որոհետև մայրիկը վատարողջ էր։ Ալիսաին մայրիկը չդիմաորեց տաք և համեղ ուտելիքներով սեղանի շուրջ։ Ալիսաի կեղտոտ հագուստը մնաց առանց լվանալու, իսկ դասերը սովորելուն օգնող չեղավ։

Երկոյան, երբ Ալիսա պարկել էր քնելու՝ հանկարծ հասկացավ, թե ինչքան մեծ աշխատանք է կատարում մայրիկը լուռը, առանց տրտնջալու, առանց բողոքելու և գլուխ գովելու։

Continue reading “Առակ”