Posted in Մայրենի

Առաջադրանքներ այս շաբաթվա համար

Լրացնել բաց թողնված տառերը (ե կամ է):

Լայնէկրան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, էջանշան,  որևիցէ,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենաէժան, չէինք,  էկրան,  Էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էնեգիա, մեխակ, հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

Լրացնել բաց թողնված տառերը (գ կամ ք):

Զորք, կարագ, կարգադրել, վերգ, պարգևատրել, նորոգել, երգել, տիեզերք, հոգնել, արևածագ, թագավոր, ձգել, սգավոր, միրգ, կարագ, մուգ, հագցնել, վագր, Գրիգոր, Սարգիս, օգտակար, Սուքիաս, գիրք, գորգ, մարգագետին, կառք, բերք:

Լրացնել բաց թողնված տառերը (դ կամ թ):

Ընդհանուր, ընթացք, ժողովուրդ,  որդի, օթևան, բերդաքաղաք, գաղթական, շփոթվել, շքերթ, որդ(ճիճու), որթ (խաղողի թուփ), սփրթնել,  արթնանալ, խաղաթուղթ, խենթանալ, ծաղկազարդ, հարթավայր:

Լրացնել բաց թողնված տառերը: (է կամ ե):

Երգ, էակ, ամենաէական, բարէկամ, եներգիա, վրաերթ, երես, էիր, էջահամար, որևէ, մանրէ, էինք, վերելք, գետեզր, կիսաեփ, լայնէկրան, վայրէջք, երանգ, եզր:

Լրացնել բաց թողնված տառերը: (օ կամ ո)

Բոլոր, որոշակի, ողկույզ, ամենօրյա, երրորդ, ամենօրյա, ողջ, հանրօգուտ, ոսկեզոծ, վեհորեն, օրեցօր, մեղմորեն, օգտակար, օրինակելի, նրբաոճ, բարձրորակ, մեղմօրոր, անօդ, կեսօր, ոսկեօղ, վատորակ, ոսկի, օդաչու, որակ, արագորեն, օրացույց, օդապարիկ, անորեն, ամանոր, որոշում:

Լրացնել բաց թողնված տառերը:( բ կամ փ)

Երփներանգ, դարբնոց, փափկանալ, ամփոփել, սրբիչ, համբերել, դափնեվարդ, որբանոց, նրբերանգ, հարբած, շաբաթօրյակ, խաբել, համբերել, նրբորեն, արփի, երբեմն, դարբին, Հակոբ, աղբանոց, ճամփորդ:

Յուրաքանչյուր բառի համար գրիր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:

Թյուր-սխալ,ճիշտ
շնորհալի-տաղանդավոր,անշնորհ
նուրբ-քնքուշ,կոպիտ,բռի
անաչառ-արդար,աչառու
երախտագետ-երախտապարտ,ապերախտ,երախտամոռ
անաղարտ-խաղաղ,անհանգիստ
պարկեշտ-համեստ,անպարկեշտ
ահռելի-հսկայական,փոքր
հանդուգն-խիզախ,ըմբոստ,վախկոտ,
փութաջան-ջանասեր,ծույլ
խրթին-դժվար,բարդ,հեշտ,դյուրինն,մատչելի

 Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։


Բուսական, հրեղեն, աստղանիշ, գուրծունեություն, ձնծաղիկ, նվիրատվություն, ալրաղաց, անկյունաչափ, բնավեր, գունատ, ձկնաբուծարան, դռնակ, եղջերափող, միութենական, մանկական, սառցարանմատենագիր, բուրավետ, հրակայուն, մշակութային, տարեվերջ, արնանման, առօրեական, այգեպան, մթերային, զգուշություն։

Posted in Ռուսերեն

Урок 21.

3. Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

  1. Где жили первобытные люди?
    Первобытные люди жили в каменных
    пещерах.
    2. Почему учёных заинтересовали стены пещер?
    Учёные нашли много пещер, на
    стенах которых были изображены рисунки.
    3. Что означали рисунки в каменных пещерах?
    Там были нарисованы мамонты, олени,
    буйволы и сами первобытные охотники с каменными топорами, стрелами.
    4. Почему люди стали обозначать слово рисунком-знаком?
    Письменности тогда не было. Но люди уже умели рисовать. И в рисунках старались рассказать о своей жизни.
    5. Как возникло буквенное письмо?
    Прошло много лет. Люди стали замечать и понимать, что сообщения, передаваемые в рисунках, состоят из отдельных картинок. Каждая такая картинка-рисунок означает отдельное слово. Значит, решили люди, и наша речь состоит из отдельных слов. Каждое слово они стали изображать каким-нибудь рисунком-знаком. Так, в древнеегипетском письме кружок с точкой означал Солнце, волнистые линии – Воду.
    Проходили годы, и рисунки становились более
    простыми. Человек замечает, что речь его делится не
    только на слова, но и слова делятся на части – отдельные
    звуки.
    Следующим шагом стало создание буквенного письма.
    6. Почему алфавиты разных языков имеют неодинаковое количество букв?
    Буквы были расположены в определённом порядке – алфавите. В алфавите в виде букв изображены звуки языка. Алфавиты разных народов имеют разное количество букв.
    7. Кем был создан армянский алфавит?
    Армянский алфавит создал Месроп Маштоц в 405 году.


4. Подберите из текста однокоренные слова к данным.


Писать, камень, рисовать, создать, изобретение, путешествие, волна, буква.

писать-писменность
камень-каменный
рисовать-рисунок
создать-создание
изобретение-изображено
путешествие-путешествовать
волна-волнистый
буква-буквенный


5. Вместо точек вставьте нужные предлоги.

Самые древние письмена написаны на камне. 2. Учёные нашли рисунки на стенах пещер. 3. В рисунках древние люди рассказывали о своей жизни. 4. Наша речь состоит из отдельных слов. 5. В алфавите буквы расположены в определённом порядке. 6. Армянский алфавит был создан в 405 году.
4. Согласны ли вы с тем, что…
1. Первобытные люди жили в каменных пещерах. Да
2. На стенах пещер учёные нашли изображения букв. Нет
3. Каждый рисунок означал отдельное слово. Да
4. Каждая буква обозначает слово. Нет
5. Все алфавиты имеют одинаковое количество букв. Нет


7. К словам левого столбика подберите близкие по смыслу слова правого
столбика. Напишите их парами.

алфавит школьник
огонь создание
ученик азбука
древний рисунок
картинка пламя
изобретение алый
красный старинный

алфавит-азбука
огонь-пламя
ученик-школьник
древний-старинный
картинка-рисунок
изобретение-создание
красный-алый

Posted in Բնագիտություն

Առանջադրանք

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:
    • Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
  2. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
    • Այդ համընդհանուր երևույթն անվանեցին տիեզերական ձգողություն, իսկ մարմինների միջև գործող փոխադարձ ձգողության ուժերը՝ տիեզերական ձգողության կամ գրավիտացիոն ուժեր
  3. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
    • Ծանրության ուժ, Երկրի կամ այլ աստղագիտական մարմնի մակերևույթին մոտ գտնվող ցանկացած ֆիզիկական մարմնի վրա ազդող ուժ։ Ըստ սահմանման՝ ծանրության ուժը, մոլորակի գրավիտացիոն ձգողության և կենտրոնախույս ուժերի գումարն է։
  4. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
    • Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
  5. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:
    • Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:
  6. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:
    • 1կն=1000Ն
  7. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
    • Շրջակա միջավայրում կուտակված կենցաղային աղբը կործանարար ազդեցություն է թողնում է կենսոլորտի վրա՝ աղտոտելով օդը, հողը, ջուրը։
  8. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։
    • Քիմիական երևույթները անվանում են քիմիական ռեակցիաներ՝ գույնի և համի փոփոխություն, հոտի հայտնվելը և անհետանալը, գազի և ջերմության անջատումը և կլանումը, լույսի անջատումը,նստվածքի
  9. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։
    • Գազի և ջերմության անջատումը և կլանումը, լույսի անջատումը,նստվածքի
  10. Քանի՞ տեսակի ձևափոխություններ գիտեք:
    • Կլանում, անջատում
  11. Ի՞նչ է բնութագրում ուժը:
    • Երկու տարբեր առարկաների փոխազդեությունն է միմյանց վրա։
  12. Ի՞նչ տառով ենք նշանակում ուժը:
    • P
  13. Կարո՞ղ են արդյոք մարմինները փոխազդել առանց միմյանց հպվելու:
    • Չեն կարող։
Posted in Մայրենի

Հանս Քրիստիան Անդերսեն՝ « Ծեր կաղնու վերջին երազը»

Անտառում՝ զառիվայրին, ծովափին մոտ, կանգնած էր մի ծեր կաղնի: Նա ընդամենը երեք հարյուր վաթսունհինգ տարեկան էր: Ծառերի այդ տարիքը հավասար է մարդկային կյանքի օրերին: Մենք արթնանում ենք առավոտյան, քնում՝ գիշերը ու երազ տեսնում: Ծառերի մոտ այլ է. նա ստիպված է արթուն մնալ տարվա երեք եղանակներին եւ քնել միայն ձմեռնամուտին: Ձմեռը նրա հանգստի ժամանակն է: Իր գիշերը՝ երկա՜ր գարունից, ամառվանից ու աշունից հետո: Ամառային տաք օրերին, փոքրիկ Էֆեմերաները (այդպես են կոչվում մեկ օր ապրող թիթեռները) պտտվում էին կաղնու շուրջը, վայելում կյանքն ու երկար պարելուց հետո հանգստանում կաղնու լայն տերեւների վրա:

-Խե՜ղճ, փոքրիկ արարած: Ողջ կյանքդ բաղկացած է այս մեկ օրից: Ի՜նչ կարճ է: Պետք է, որ թախծես, – այսպես էր ասում ծեր կաղնին ամենօր:

-Թախծե՞մ: Ինչպե՞ս, – թիթեռների հիմնական պատասխանն էր: – Իմ շուրջը ամեն-ինչ այնքան գեղեցիկ է, այնքան լուսավոր ու ջերմ, որ ես միշտ երջանիկ եմ:
-Բայց ընդամենը մեկ օր, հետո ամեն-ինչ վերջանում է:
-Վերջանո՞ւմ, – կրկնեց թիթեռը, – ինչպե՞ս է վերջանում: Դու նույնպե՞ս վերջանում ես:
-Ոչ: Ես գուցե ապրեմ քո կյանքի նման հազարավոր օրեր ու դա այնքան երկար է, որ դու չես կարող հիշել:
-Ես չեմ հասկանում, դու ապրում ես հազարավոր օրեր, իսկ ես՝ հազարավոր պահեր, ու ես երջանիկ եմ լինում: Արդյոք ամբողջ գեղեցկությունը վերջանո՞ւմ է, երբ դու մեռնում ես:
-Ոչ, – պատասխանեց ծառը, – այն շա՜տ ավելի երկար է տեւում, հավերժության չափ երկար, չեմ կարող անգամ ասել՝ որքան երկար:
-Դե, ուրեմն, – ասաց թիթեռը, – մենք միեւնույն ժամանակը ունենք ապրելու համար, միայն թե մենք տարբեր կերպ ենք հաշվում:
Ու այդ փոքրիկ արարածը պարեց ու լողաց օդում, զվարճացավ՝ մետաքսե ու թավշյա թեւերը թափահարելով բուրավետ քամիների մեջ, որոնք վայրի վարդերի ու ծաղկած ծառերի բույրով էին լցված: Երկար ու գեղեցիկ օրն այնքան լի էր անուշահոտությամբ ու ուրախությամբ, որ թիթեռը հոգնեց սեփական երջանկությունից ու վայելքից: Նրա թեւերը այլեւս անկարող էին թափահարել, ու նա դանդաղորեն ու զգուշորեն իջավ ու նստեց կանաչ խոտի վրա, գլուխը թափահարեց ու քնեց: Նա մահացավ:
-Խե՜ղճ, փոքրի՜կ Էֆեմերա, – բացականչեց կաղնին, – ի՜նչ կարճ կյանք ունեցար:
Եւ այդպես ամռան յուրաքանչյուր օր կրկնվում էր միեւնույն պարը, տրվում էին միեւնույն հարցերը ու ստացվում միեւնույն պատասխանները: Միեւնույնը կրկնվում էր արդեն տասնամյակներ: Նրանցից յուրաքանչյուրը հավասարապես երջանիկ եւ ուրախ էր:

Կաղնին արթուն մնաց գարնանային առավոտներին, ամառային կեսօրերին ու աշնանային երեկոներին: Հանգստի ժամանակն էր մոտենում: Ձմեռ էր գալիս: Փոթորիկները սկսել էին իրենց երգը:
-Բարի գիշե՜ր, բարի գիշե՜ր…
Այստեղ ու այնտեղ սկսեցին տերեւներ ընկնել:
-Մենք քեզ համար օրորոցային կերգենք ու կօրորենք քեզ: Քնի՜ր, քնի՜ր: Մենք հաճույքով կերգենք քեզ համար: Մենք կօրորենք քո ճյուղերը ու նրանք կշառաչեն հաճույքից: Անու՜շ քուն, անու՜շ քուն, սա քո երեք հարյուր վաաթսունհինգերորդ գիշերն է: Դու ամենաերիտասարդն ես աշխարհում: Անո՜ւշ քուն, ամպերը ձյուն կթափեն քո վրա ու կծածկեն քեզ՝ ջերմ ու ապահով: Անո՜ւշ քուն ու բարի երազնե՜ր:
Ու կանգուն կաղնին, տերեւներից մերկացած, հանգստի անցավ երկար ձմռան ընթացքում: Նա պետք է շատ երազներ ու կյանքում պատահած դեպքերը տեսներ, ինչպես մարդիկ են տեսնում: Այդ հսկա ծառը, նույնպես, մի ժամանակ փոքրիկ ճյուղ է եղել:
Ըստ մարդկանց կյանքի տեւողության, կաղնին արդեն ապրում էր իր չորրորդ դարը: Այն ամենամեծ ծառն էր անտառում: Նրա գագաթը ծածկում էր կողքի ծառերը ու երեւում էր անգամ ծովից: Նավաստիների համար այն ուղենիշ էր համարվում:
Եթե միայն իմանար, թե քանի մարդու աչք է հետեւում իրեն ամեն օր: Աղավնիները բույն էին կառուցել իր գագաթի ճյուղերի վրա, կկուները երգում էին ու իրենց ձայնը տարածում ողջ անտառով, իսկ աշնանը տերեւները կարմրում էին, թռչունների երամները հանգստանում ճյուղերի վրա, մինչ տաք երկրներ չվելը: Բայց արդեն ձմեռ էր, ծառը տերեւազուրկ էր ու տեսանելի էին նրա կորացած ճյուղերն ու բունը: Ագռավները հերթով գալիս-նստում էին նրանց վրա ու խոսում սկսվող դժվար ժամանակների մասին:
Հենց Սուրբ ծննդյան գիշերն էր, երբ կաղնին երազ տեսավ: Նա զգում էր՝ ինչպես է մոտենում տոնական ժամանակը ու երազում լսում էր եկեղեցիների զանգի ձայները ու ջերմություն զգում, ինչպես ամռան մի շոգ օր կզգար: Նրա հզոր գագաթը խոնարհվում էր կանաչ սաղարթի վրա, արեւի շողերը խաղում էին իր տերեւների ու ճյուղերի արանքում, իսկ օդը լի էր բույսերի ու ծաղիկների բույրով, գունավոր թիթեռները պարում էին իր շուրջը, ու ասես ամբողջ աշխարհը ստեղծվել է հենց նրանց համար: Ու այն ամենը, ինչ տեղի էր ունեցել կաղնու կյանքում, յուրաքանչյուր տարի, նա տեսնում էր իր երազում: Նա տեսնում էր հին ժամանակների ասպետներին, ազնվական կանանց՝ ձիերը հեծած իր կողքով անցնելիս:
Որսի սկիզբն ազդարարող շչակների հնչյուններն ու շների հաչոցը: Նա տեսավ թշնամու զինվորներին՝ գունավոր հագուստներով ու փայլուն զենքերով, աղեղներով ու վահաններով, ովքեր իրենց վրաններն էին տեղադրում ու հենց այդտեղից էլ հարձակվում: Հսկման խարույկները կրկին վառվեցին, տղամարդիկ սկսեցին երգել ու քնեցին իր հաստ բնի շուրջ: Նա տեսավ սիրահար զույգերի, ովքեր իրենց երջանկությունն էին գտնում իր հյուրընկալ ճյուղերի ու լուսնի լույսի տակ: Նրանք իրենց անուններն էին քանդակում իր կանաչ բնի վրա: Մի օր, երկար տարիներ առաջ, ուրախ զբոսաշրջիկները կիթառներ ու տավիղներ էին կախել իր կանաչ ճյուղերից: Հիմա, կարծես, կրկին կախված են, նա կրկին լսում է նրանց նվագի ձայնը: Աղավնիները երգում էին՝ կաղնու զգացողությունների մասին ու պատմում այն տարիների մասին, որ կաղնին դեռ պիտի ապրեր:
Ու, մի պահ, թվաց, թե ծառի յուրաքանչյուր ճյուղի ու արմատի մեջ նոր կյանք է սկսվում: Ծառը սկսեց ձգվել ու տարածվել: Որքան բարձրանում էր, նույնքան էլ հզորանում, լայնանում ու լիանում, չափերով մեծանում, ինքնաբավությունը ավելանում ու դրա հետ ավելանում էր նաեւ երջանկությունը, ջերմությունն ու պայծառությունը: Նրա գագաթային ճյուղերը արդեն ամպերից վեր էին անցել, իսկ թռչունների երամները հենց ճյուղերի տակով էին անցնում: Աստղերը նույնիսկ կեսօրին էին տեսանելի՝ վառ ու շողշողուն: Ի՜նչ երջանիկ պահեր էր ապրում ծեր կաղնին, ի՜նչ ուրախ ու անհոգ:
-Իսկ որտե՞ղ են կապույտ ծաղիկները, որ աճում են ջրի վրա, – հարցրեց կաղնին:
Նա ցանկանում էր, որ իր բոլոր սիրելիները իր կողքին լինեն:
-Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգում էին նրանք:
-Իսկ որտե՞ղ է անուշաբույր ուրցը, որ ամռանն աճեց, եւ ջրաշուշանները, որոնք անցած ամռանը ծածկեցին երկիրը իրենց բույրով, եւ վայրի խնձորենիները՝ իրենց ծաղիկներով, եւ խիտ անտառը, որ ամեն տարի ավելի ու ավելի է հարստանում:
– Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգեցին նրանք միաձայն: Նրանք կարծես նախապես էին հայտնվել կաղնու երազի մեջ:
– Սա շա՜տ գեղեցիկ է, չափազա՜նց գեղեցիկ իրական լինելու համար:- Նրանք բոլորն այստեղ են՝ մեծ ու փոքր: Կարո՞ղ է այսքան երջանկություն մեկ տեղում լինել:
– Երկնքում ու հավերժական կյանքում հնարավոր է,- կրկին միաձայն երգեցին բոլորը:
Ու ծեր կաղնին ավելի ու ավելի էր բարձրանում ու հանկարծ զգաց, թե ինչպես են արմատները պոկվում հողից:
-Այսպես ճիշտ է, այսպես շա՜տ լավ է, – ասաց ծառը, – այլեւս չկան ինձ պահող շղթաներ: Ես հիմա կարող եմ ավելի վեր բարձրանալ՝ դեպի լույսն ու փառքը: Ու բոլորը, ում ես սիրում եմ, ինձ հետ են գալիս: Բոլորը այստեղ են:
Այսպիսին էր ծեր կաղնու երազը: Ու մինչ նա երազում էր, հզոր փոթորիկը նրան տապալեց Սուրբ Ծնդդյան օրը: Ու ծովն ալեկոծվեց: Կաղնու արմատները պոկվեցին հողից հենց այն պահին, երբ նա երազում տեսնում էր իր բարձրանալը: Նա ընկավ ու իր երեք հարյուր վաթսունհինգ տարիները ավարտվեցին, ինչպես Էֆեմերաների մեկ օրը:
Ափին մոտենալուն պես նավաստիները նկատեցին ընկած կաղնուն:
-Ծառը ընկել է… ծեր կաղնին, մեր նշանակետը այլեւս չկա: Փոթորիկն է եղել պատճառը: Ո՞վ կփոխարինի նրան: Ավա՜ղ, ոչ-ոք, – բացականչեցին նավաստիները:
Սա կաղնու մահախոսականն էր՝ կարճ, բայց իմաստալի:
Արեւը դուրս եկավ ու փոթորիկն անցավ: Բոլոր եկեղեցիների զանգերը սկսեցին ղողանջել ու սկսվեց Սուրբծննդյան պատարագը:
Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները: Իսկ կաղնին ավելի՜ ու ավելի էր բարձրանում իր վերջին երազում:

Հարցեր և առաջադրանքներ։

1.Բազում անծանոթ բառեր կան, բացատրիր բառարանի օգնությամբ։

Էֆեմերաներ-մեկ օր ապրող թիթեռներ

ասպետ-հեծյալ իշխանավոր

ազնվական-նշանավոր տոհմի պատկանող

շարական-երգվող հոգևոր երգ

մահախոսական-որևէ մեկի մահվան առթիվ գրված հոդված կամ բանավոր ճառ

2.Խոսիր ինքնաբավ բառի իմաստի մասին։

Ինքն իրեն բավականացնող՝ բավաբարող

3.Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները , բացատրիր ,թե ի՞նչ է շարականը և ինչպե՞ս կարող է ջերմացնել քո հոգին։

Երգվող հոգևոր երգ, այն հոգեպես ջերմացնում է բոլորին։

4.Պատմիր քո ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների մասին։Կարող ես տեսանյութ պատրաստել։

5.Լրացնել բաց թողնված տառերը։

Նոյեմբերի վերջին էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզօծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն:

Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:

— Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անգամ ուրախացնում եմ մարկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճղերն ես արդեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:

Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.

— Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:

Posted in Մաթեմատիկա

Դաս 6.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Հաշվել.

ա) (72 – 36) · (– 8 – 24) : (– 8)=144

բ) – 420 : (–14 – 7) · 3 – 7=-6

գ) (180 – 11) · (– 6 – 18) : (– 3)=1352

դ)  – 250 : (– 17 + 7) · 4 – 8=5.208

ե) -8 ·(-7+23):64+3=0.96

2) Ի՞նչ կենդանի է պատկերված.

  (- 3; 0), (- 2; 1), (3; 1), (3; 2), (5; 5), (5; 3), (6; 2), (7; 2), (7; 1,5), (5; 0), (4; 0),

   (4; – 1,5), (3; – 1), (3; – 1,5), (4; – 2,5), (4,5; – 2,5), (- 4,5; – 3), (3,5; – 3), (2; – 1,5),

   (2; – 1), (- 2; – 2), (- 2; – 2,5), (- 1; – 2,5), (- 1; – 3), (- 3; – 3), (- 3; – 2), (- 2; – 1),

   (- 3; – 1), (- 4; – 2), (- 7; – 2), (- 8; – 1), (- 7; 0), (- 3; 0).

Աչք`  (5; 2).

Լրացուցիչ(տանը)

3) Ի՞նչ կենդանի է պատկերված.

(14; – 3), (6,5; 0), (4; 7), (2; 9), (3; 11), (3; 13), (0; 10), (- 2; 10), (- 8; 5,5), (-8; 3), (- 7; 2), (- 5; 3),   (- 5; 4,5), (0; 4), (- 2; 0), (- 2; – 3), (- 5; – 1), (- 7; – 2), (- 5; – 10), (- 2; – 11), (- 2; – 8,5), (- 4; – 8), (- 4; – 4), (0; – 7,5), (3; – 5).

Աչք`  (- 2; 7).

բ)    (- 3; 0), (- 2; 1), (3; 1), (3; 2), (5; 5), (5; 3), (6; 2), (7; 2), (7; 1,5), (5; 0), (4; 0),

    (4; – 1,5), (3; – 1), (3; – 1,5), (4; – 2,5), (4,5; – 2,5), (- 4,5; – 3), (3,5; – 3), (2; – 1,5),

    (2; – 1), (- 2; – 2), (- 2; – 2,5), (- 1; – 2,5), (- 1; – 3), (- 3; – 3), (- 3; – 2), (- 2; – 1),

    (- 3; – 1), (- 4; – 2), (- 7; – 2), (- 8; – 1), (- 7; 0), (- 3; 0).

Աչք`  (5; 2).

գ)

(- 1; 2), (5; 6), (7; 13), (10; 11), (7; 5), (1; – 4), (- 2; – 4), (- 5; 0), (- 3; 0), (- 1; 2),

  (- 2; 4), (- 5; 5), (- 7; 3), (- 11; 1), (- 6; 1), (- 7; 3), (- 5; 0), (- 6; 0), (- 10; – 1), (- 7; 1),

  (- 6; 0).

Թևեր`  (0; 0), (7; 3), (6; 1), (1; – 3), (0; 0).

           (1; – 4), (1; – 7).

           (- 1; – 4), (- 1; – 7).

Աչք` (- 5; 3).

4) Հաշվել.

ա) -(98+49)-(102-49)=-200

բ) (123-254)-(23-354)=200

գ) (149+237)-(137+49)=572

դ) -(95+105)-(398-98)=-500

ե) (49+35)-(49-35)=70

5) Ի՞նչ թիվ է բաց թողած.

10-2-q-14.png

12

Posted in Պատ․

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՅՍ ՆԱԽԱԳԻԾԸ։

  1. Որտե՞ղ են ապրում իրանցիները և Հայաստանի ո՞ր կողմի հարևաններն են։
    • Հայերն Իրանում Պարսկաստանի հետ հայերի տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերը հատկապես սերտացել են Պարթև Արշակունիների ժամանակաշրջանում (II–III դարեր):
  2. Հնում ե՞րբ էին հայերը տոնում Նոր տարին և ինչպե՞ս էր այն կոչվում։
    • Հին Նոր տարին Հայաստանում կոչվել է Նավասարդ: Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին։ Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն։
  3. Հայերի հարևան իրանցիներն ե՞րբ են տոնում Նոր տարին և ինչպե՞ս է այն կոչվում։
    • Իրանցիների Նոր տարին կոչվում է Նովրուզ, և տոնվում է Ֆարվարդին ամսվա առաջին օրը՝ մեր օրացույցով մարտի 21-ին
  4. Հայերն ու իրանցիներն ի՞նչ ամանորյա սովորություններր ունեն։
    • Իրան

      Նովռուզի ընթացքում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին: Հաֆթ պարսկերեն նշանակում է 7, իսկ սինը պարսկական այբուբենի 15-րդ տառն է: Սփռոցի վրա պետք է շարված լինեն Ս տառով սկսվող 7 իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ) և քացախ (սեռքե): Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ, ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր: Իրանում նաև գոյություն ունի Հաջի Ֆիրուզի ավանդույթը, ըստ որի մի տղամարդ սևացնում է ձեռքերը ու երեսը, կարմիր հագուստ հագնում կարմիր գլխարկով, և փողոցներում իր հետ դափ կամ դահիրա է մանածում և հետը երգում, ասմունքում ու պարում՝ մարդկանց իր հետ երգեցնելով և ծիծաղեցնելով: Նովռուզի ժամանակ հարազատները այցելում են միմիանց, և մեծերը երեխաներին դրամ են նվիրում:

      Հայաստան

      Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից։ Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն 16-րդ դարից։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք։ Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Մեծ Պապուկի։ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ։ Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը։
  5. Հայերը և իրանցիներն իրենց ամանորյա սեղանին ի՞նչ են դնում։
    Հայերի տոնական սեղանները բավական առատ են եղել, սեղանին անպայման պետք է լինի տոնական գինի, գաթա, թխվածքաբլիթներ, ձուկ, միս․․․
    Իրանցիների սեղանի վրա ոչ միայն կան ուտեստներ այլ նաև սեղանը զարդարող սումախ, փշատ, սխտոր, խնձոր, ածիկ և ձու, տեղադրում են նաև մոմեր և ծաղիկներ։
Posted in Մաթեմատիկա

Դաս 5.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշաններից որևէ մեկն

այնպես, որ ստացվի ճիշտ անհավասարություն.

ա) 5 · 7 > –1, 

բ) 0 < (–3) · (–4), 

գ) (–1) · (–4) > –1,

դ) –4 < 2 · 3, 

ե) (–5) · 2 < 0, 

զ) 5 · 7 < (–4) · (–9)։

2) Կատարե՛ք գործողությունները.

ա) (–2) · (|–4| – |–8|)=16

բ) (|–21|+|+4|) ։ (–5)=-21.8

գ) (–3) · (–7) – (–2 · |–4|) · (–6)=69 

դ) (|–9|+|–1|) ։ (18–|–6|))=-9.04

3) Ո՞ր թվանշանով է վերջանում 5-ի բաժանվող զույգ թիվը։

5-ի բաժանվող զույգ թիվը վերջանում է 0 թվանշանով։

4)120-ը 480-ի քանի տոկոսն է:

96%

Լրացուցիչ(տանը)

5) Տրված է երկու կոտորակ։ Առաջին կոտորակի համարիչը 6 անգամ

մեծ է երկրորդ կոտորակի համարիչից, իսկ հայտարարը 5 անգամ

փոքր է երկրորդ կոտորակի հայտարարից։ Ինչի՞ է հավասար

առաջին և երկրորդ կոտորակների հարաբերությունը:

6/5

6) Թվի կեսի կեսը հավասար է 12-ի։ Գտե՛ք այդ թիվը:

3

7) Առաջին փականագործին 120 մանրակ պատրաստելու համար

պետք է 3 ժամ, իսկ երկրորդին՝ երկու անգամ ավելի։ Ինչքա՞ն

ժամանակում փականագործները, աշխատելով միասին, կպատրաստեն 600 մանրակ։

15 ժամ

Posted in Մայրենի

Առաջադրանք

  1. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվի։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։-Մեղուն ծաղկից քաղում է հյութ։
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։-Անձրևից հետո սունկ դուրս եկավ։
Երկու ճամփա գյուղացի էին գնում։-Երկու գյուղացի ճամփա էին գնում։
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։-Կարմիր Գլխարկը ճանապարհ ընկավ։
Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։-Ես տատիկիս գույնզգույն ծաղիկներ նվիրեցի։

2. Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               կռացած կլինեն։

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։

Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։

Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։

Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։

Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։

3. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
 մշակ-մաշկ, ափսե-փեսա, ժանր-նժար, վիճակ-կավիճ, գավառ-ագռավ, վտակ-կտավ, մկրատ-մտրակ, պարկ-կարպ, վկա-կավ:

4. Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան
հույն-Հունաստան
վրացի-Վրաստան
հնդիկ-Հնդկաստան
չինացի-Չինաստան
ֆրանսիացի-Ֆրանսիա

5. Պատմիր Հին հայերի Նոր տարվա`  Կաղանդի, Նավասարդի, Ամանորի մասին:

Ի՞նչը կուզենաիր ավելացնել կամ վերացնել հայկական  Նոր տարին նշելու ավանդույթում։

Հին տոմարով Կաղանդը` Նոր տարին, նշվում է հունվարի 14-ին, ինչը համարժեք է հունվարի 1-ին: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:

«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը: Հայերը Նոր տարին անվանել են

Ամանորաբեր (Ագաթանգեղոս պատմիչի մոտ` Վանատուր), Տարեմուտ, Տարեգլուխ, Տարին գլուխ, Տարենոր, Նոր Տարի, Նորաբեր, Նավասարդ (սանսկրիտերեն «Նավասարտա» բառից` նավա` նոր, սարդ` տարի), Ծաղկըմուտ (այս արտահայտությունը ցույց է տալիս, որ նախկինում Նոր տարի համարել են գարնանամուտը), իսկ Կաղանդի գիշերվա այլ արտահայտություններն են Կախանդ, Կախ կամ Կաղ, Լոլեի գիշեր, Խլվլիկ, Գոտեկախ, Կալոնտար:

Ամանորյա ծիսական մթնոլորտ ստեղծելու համար տանտիկինները մառաններից տուն էին բերում մրգերի և չրերի շարանները և կախում առաստաղից: Նրանք պատրաստել են ծիսական հացեր, որոնք, ըստ էության, նվիրված էին պտղաբերությանը: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է: Վաղնջական ժամանակներում պատրաստել են նաև կճախաշ (կճուճի մեջ ամբողջ գիշեր թոնրում պատրաստված տարբեր հատիկեղենների խաշ): Պատրաստվել է նաև ամանորյա քյաշկ կամ հարիսա` որպես նոր սկսվող տարվա երկրագործական աշխատանքների առատությունն ապահովվող խորհրդանիշ:

Ավանդական սեղանին է եղել նաև անուշապուրը` մանրացված չրերի հետ եփած ձավարը, պասուց տոլման, որը մինչ օրս հայկական ավանդական ուտեստների զարդն է: Այն ի սկզբանե պատրաստվել է յոթ տարբեր հատիկներից:

Ամանորի առիթով տանտիկինները մի լավ մաքրել են տունն ու ախոռը, հագել նոր շորեր, անասունների եղջյուրներից կապել են կարմիր ժապավեն, միմյանց նվիրել խնձոր` մեջը խրած մետաղադրամ:

Եվ վերջապես, Ամանորին մեր նախնիները Նոր տարվա ծառը զարդարել են՝ չոր ճյուղի վրա գունավոր թելերով կախելով մրգեր, չրեր և խմորեղեն:

6. Լար, դուր, սար, հուր, կետ, բեկ, լար բառերում ձայնավորի փոփոխությամբ կազմիր նոր գոյականներ:

  1. Ըստ ասացվածքի՝ Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես։
    Գիտուն, մարդ, խելացի, գրագետ, զարգացած։
  2. Տրված բառերից ո՞րե -իկ ածանցով փորացնող, փաղաքշական իմաստ չի ստանա:
    Ուլ, գունդ, մարդ, շուն բադ:
  3. Լավ լուր հաղորդողը մեկ բառով կլինի՝ գուժկան, բոթաբեր, բարեբեր, ավետաբեր, նվիրաբեր:
    • Լուր, դար, սեր, հեր, կուտ, բակ, լիր 

7. Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:


Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:
Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, կողոպուտ, բաղձանք, ներածություն, ավար, տենչանք։

Ահ-երկյուղ, ծուղակ-թակարդ, թախանձանք-աղերսանք, ընչազրկություն-աղքատություն, թովչանք-հրապուրանք։

Հռչակ-համբավ, առաջաբան-ներածություն, հարգանք-ավար, կողոպուտ-ավար, բաղձանք-տենչանք։

8. Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

Խաղաղություն-պատերազմ, կորուստ-ձեռքբերում, բերկրանք-թախիծ, վերնահարկ-ներքնահարկ, ըմբոստություն-հնազանդություն։

9. Գրե՛ ք տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ-անկուշտ
անխռով-խռով
երերուն-աներեր
երջանիկ-ապերջանիկ
ուժեղ-անուժ
տարակուսելի-անտարակույս
կախյալ-անկախ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ
զարդարուն-անզարդ
բարձրաձայն-ցածրաձայն
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-ընչատյաց
շնորհալի-անշնորհ
երախտագետ-ապերախտ
գիտուն-անգետ